Գիտնականներն աքսոնների ուղղորդման գործընթացի առանձահատկություններ են հայտնաբերել, որոնք նրանց կօգնեն միջոցներ մշակել վնասված նյարդային բջիջները վերանորոգելու համար, հաղորդում է PLoS Biology ամսագիրը:
Որպեսզի աքսոնն անհրաժեշտ տեղեկատվություն հասցնի անհրաժեշտ տեղը, օրգանիզմն օգտագործում է աքսոնային ուղղորդման մեխանիզմը, երբ հատուկ ազդանշանային մոլեկուլներն աքսոններին ցույց են տալիս դրանց նշանակետը:
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ իրեն տրված ազդանշանը ճանաչելու աքսոնի ունակությունը կախված է սպիտակուցի խտացումից, և այդ դեպքում շղթային ևս մեկ բջիջ է միանում, որը «հետևում է» ազդանշանին: Որոշ դեպքերում աքսոնը միանգամից մի քանի բջիջներից հրամաններ է ընկալում և ենթարկվում է միայն նրան, որը առավել չափի սպիտակուց է արտազատում: Գիտնականները համոզված են, որ իրենց ստացած արդյունքներն ուսումնասիրողներին կօգնեն օրգանիզմի վնասված նյարդային բջիջների վերականգման մեխանիզմներ մշակել: