Չորեքշաբթի օրը Մեքսիկական ծովածոցում Pemex ընկերության նավթահորում ուժեղ հրդեհ է սկսվել: Ինչպես հաղորդել է նավթագազային ֆիրման, առնվազն 15 մարդ վնասվածքներ է ստացել, գրեթե 300 նավթագործ տարհանվել, գրում է TASS-ը:
Pemex-ի տվյալներով՝ Abkatun Alfa պլատֆորմի վրա բռնկումը տեղի է ունեցել գիշերը: Հրդեհը մարել փորձել են հրշեջ 8 մոտորանավակների անձնակազմերը:
Տուժածներին ուղղաթիռներով հասցրել են Սյուդադ-դել-Կարմենի հիվանդանոց: Pemex-ի ներկայացուցիչներն առայժմ չեն հաղորդել հրդեհի հնարավոր պատճառները: