Լոնդոնի կենտրոնում մետաղալար է այրվել, հարևան շինություններից մոտ 2 հազար մարդ է տարհանվում, գրում է Ria Novosti-ն:
«Հրշեջ բրիգադները հանգցնում են մետաղալարի ներքո ընկած ճանապարհի հրդեհը Հոլբորն շրջանի Քինգուսեյ փողոցում: Հրշեջները կանչվել են այն բանից հետո, երբ ծուխ է նկատվել»,- ասվում է հաղորդագրությունում:
Դեպքի վայրը շրջափակված է:
«Ավելի քան երկու հազար մարդ է տարհանվել հարևան շինություններից շրջանում սև ծխի մեծ քանակության առկայության պատճառով: Ոստիկանությունը տվյալ միջադեպը լուրջ է համարում և ավտոմեքենաների վարորդներին խնդրում այլ երթուղիներից օգտվել»,- ընդգծվում է հաղորդագրությունում: