Thursday, 28 03 2024
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ

Վարչապետի մոտ ամփոփվել են ԴԱՀԿ ծառայության 2014թ. գործունեության արդյունքները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2014 թ. կատարած հիմնական աշխատանքների հաշվետվությունը:

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը, ներկայացնելով հաշվետու տարում իրականացված ծրագրերը, նշել է, որ ծառայության գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով նախապատրաստվել և շրջանառության մեջ են դրվել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» և մի շարք այլ օրենքներում, ինչպես նաև ՀՀ կառավարության առանձին որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական նախագծերի փաթեթները:

Էլեկտրոնային և տեղեկատվական համակարգերի ներդրման և կատարելագործման շնորհիվ էականորեն կրճատվել են ծառայության ծախսերը։ 2014 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների արդյունքում զգալիորեն ավելացել է հարուցված կատարողական վարույթների քանակը, և խնդրին լուծում տալու նպատակով ներդրվել է հարկադիր կատարողի գործառույթների ավտոմատացման համակարգ։

Միհրան Պողոսյանը զեկուցել է, որ 2014 թ. ձեռնարկված կազմակերպական և այլ միջոցառումների շնորհիվ գույքային և ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով վերականգնվել և պահանջատերերին է փոխանցվել 37.923.190.630 ՀՀ դրամ (2013 թ.՝ 20.079.203.874 ՀՀ դրամ), որից՝ պետական բյուջեի օգտին բռնագանձվել է 21.754.520.067 ՀՀ դրամ (2013 թ.՝ 3.459.065.305 ՀՀ դրամ), ֆիզիկական անձանց օգտին՝ 1.614.761.980 ՀՀ դրամ (2013 թ.՝ 2.821.158.004 ՀՀ դրամ), իրավաբանական անձանց օգտին՝ 8.938.935.561 ՀՀ դրամ (2013 թ.՝ 10.061.321.526 ՀՀ դրամ):
Հաշվետվությունը լսելուց հետո վարչապետն անդրադարձել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության 2015 թ. անելիքներին և այդ համատեքստում կարևորել կառույցի գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի և բարեփոխումների շարունակական իրականացումը

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում