Thursday, 28 03 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել

Երևանում Նարիշկինին հիշեցրել են ռուս-ամերիկյան վաղեմի բարեկամության մասին

ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինի` Հայաստան կատարած այցի շրջանակներում Հայաստանի խորհրդարանում բացվեց «Մեծ հաղթանակի ուղիները» խորագրով գեղանկարների ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացված էին խորհրդային գեղանկարիչների 16 ստեղծագործություններ, որոնք հիմնականում նվիրված են Երկրորդ համաշխարհային պատերազմում ԽՍՀՄ տարած հաղթանակին:

Ցուցահանդեսի բացմանը պարզ դարձավ, որ այս կտավները ընտրվել են գործարարներ և բարերարներ Ռուբեն Վարդանյանի, Վլադիմիր Ավետիսյանի և Վլադիմիր Նեկրասովի կողմից «To Armenia with Arts» հիմնադրամի տրամադրած` գեղանկարների հավաքածուից:

Ցուցահանդեսի բացմանը մասնակցած Նարիշկինին դուր էր եկել ներկայացված գեղանկարներից մեկը, որը, ըստ ցուցահանդեսի կազմակերպիչ` «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի ղեկավար Արմեն Գևորգյանի, Պետդումայի խոսնակին հիշեցրել էր իր հարազատ Սանկտ Պետորբուրգը:

Պարզվում է, որ Նարիշկինի ուշադրությունը գրավել է ոչ միայն Սանկտ Պետերբուրգը հիշեցնող գեղանկարը: Ցուցադրության էր ներկայացված ռուս գեղանկարիչ Լոմակինի «Էլբա 1945» ստեղծագործությունը, որը «Հանդիպում Էլբայի վրա» հայտնի լուաանկարի գեղարվեստական արտապատկերում է: Նկարում ներկայացված է այն պահը, թե ինչպես առաջին անգամ հանդիպեցին ամերիկացի և խորհրդային զինվորականները, ովքեր այդ ժամանակ դաշնակիցներ էին:

asd

Բայց 1945թ. ապրիլի 25-ից (այդ օրն է տեղի ունեցել սույն պատմական հանդիպումը) անցել է գրեթե 70 տարի, և այդ ընթացքում Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններում արմատական փոփոխություններ են տեղի ունեցել: Այս երկրները ոչ միայն այլևս դաշնակիցներ չեն, այլ ընդհակառակը` բացահայտ թշնամիներ, այն աստիճանի, որ ԱՄՆ իշխանությունները չեն թաքցնում, որ նպատակ են դրել իշխանությունից հեռացնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և նրա վարչակարգը: Իսկ դա նշանակում է` նաև Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինին, ով պուտինյան իշխանության կարկառուն ներկայացուցիչներից է: Բացի այդ` ԱՄՆ իշխանությունները բոյկոտում են մայիսի 9-ին Պուտինի կողմից Մոսկվայում հաղթանակի 70-ամյակին կազմակերպած միջոցառումները` դրանք պատճառաբանելով Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիայով և Արևելյան Ուկրաինայում անջատողականներին աջակցությամբ:

Ո՞ւմ մտքով է անցել ընտրել այս նկարը և Նարիշկինին հիշեցնել 70-ամյա վաղեմության այն վիճակը, երբ ամերիկացի զինվորները ձեռք էին մեկնում ռուս զինվորներին` դրանով փորձելով հասկացնել, որ խնդիրը ոչ թե ամերիկացի և ռուս ժողովուրդների միջև է, այլ Ռուսաստանում առկա ռեժիմն է:

Ըստ ականատեսների` Նարիշկինը խիստ ազդվել է այդ ստեղծագործությունից և հետաքրքրվել, թե ի՞նչ սկզբունքով է ընտրվել նկարը: Դժվար է ասել, թե ինչ բացատրություն են տվել Պետդումայի խոսնակին, բայց, որ նա այդ կտավի ցուցադրությունը համարել է վատ քաղաքական հոտառության նշան, անվիճելի է: Թեև Նարիշկինը տեսնում է, որ, չնայած ռուսական զգուշացումներին, Հայաստանը շարունակում է «և, և»-ի քաղաքականությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում