Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ մտադիր է երկիր վերադառնալ որպես «ազատ մարդ», գրում է Ria Novosti-ն:
Սաակաշվիլին Վրաստանը լքել է նոր նախագահի` Գեորգի Մարգվելաշվիլիի 2013-ին պաշտոնը ստանձնելուց հետո: Վրաստանի գլխավոր դատախազությունը նրան մի քանի քրեական գործերով հեռակա մեղադրանքներ է ներկայացրել: Ավելի ուշ Վրաստանում Սաակաշվիլիի նկատմամբ հետախուզություն հայտարարվեց: Չորեքշաբթի օրն Ուկրաինայի գլխավոր դատախազությունը մերժել է Վրաստանին արտահանձնել Սաակաշվիլիին` վճռելով, որ նրան հետապնդում են «քաղաքական դրդապատճառներով»:
«Ես շրջում եմ ամբողջ աշխարհում, և դա խնդիր չէ: Ես անպայման Վրաստան կգնամ, որտեղ վերջերս ռեկորդային ակցիա է տեղի ունեցել`«Մայդան»-ի դուրս գալու ռեկորդային քանակությամբ, և ես Վրաստան կգնամ որպես ազատ մարդ իմ երկիրը տարատեսակ ազդեցություններից վերջնականապես ազատելու համար»,- ասել է Սաակաշվիլին: