Լոնդոնի «Չելսի»-ի երկու ֆուտբոլիստներ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող են տեղափոխվել Թուրինի «Յուվենտուս», տեղեկացնում է Metro-ն:
Իտալական ակումբը հետաքրքրված է Ռամիրեսի և Օսկարի ծառայություններով:
Հաղորդվում է, որ թուրինցիները պատրաստվում են ուժեղացնել թիմի կազմը, քանի որ ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան ցանկություն է հայտնել լքել ակումբը: