«Անհավանականորեն հաջողակ» բրիտանացի զույգը երկրորդ անգամ է շահել EuroMillions վիճակախաղում, գրում է The Daily Express-ը և հավելում, որ սա ապրիլմեկյան կատակ չէ: Հաղթողների անունները չեն հրապարակվում, հայտնի է միայն, որ նրանք Սքանտրոպ քաղաքից են:
Ինչպես հաղորդում է թերթը, զույգին երկու տարվա մեջ արդեն երկրորդ անգամ է 1 միլիոն ֆունտ բաժին հասնում: Նրանք նաև Jaguar-ի տեսքով բոնուսային մրցանակ կստանան:
Դրանից բացի, նշվում է, որ այս բրիտանացիների հաղթելու հնարավորությունը 253 միլիարդից մեկ է գնահատվել: Ինչևէ, զույգին հաջողությունը կրկին է ժպտացել: