«Ազատության» փոխանցմամբ՝ Կենտրոնական բանկի տվյալներով, 2015թ․ փետրվարին նախորդ տարվա փետրվարի համեմատ Հայաստան եկող ընդհանուր տրանսֆերտները կրճատվել են 36.91 տոկոսով:
Ընդ որում, ամենամեծ անկումը արձանագրվել է Ռուսաստանից ստացվող տրանսֆերտների պարագայում:
Փետրվար 2015 | Փետրվար 2014 | |
Ընդամենը | 87 միլիոն 505 հազար դոլար | 138 միլիոն 716 հազար դոլար |
Ռուսաստանից | 49 միլիոն 635 հազար դոլար | 99 միլիոն 641 հազար դոլար |
Հիշեցնենք՝ կրճատվել էին նաև այս հունվարին եկած մասնավոր տրասնֆերտները: Սակայն ուշադրություն է գրավում այն, որ 2015թ․-ի հունվար-փետրվար ամիսներին ֆիզիկական անձանց ստացած դրամական փոխանցումների ծավալը ավելի քիչ է, քան ճգնաժամային՝ 2009թ․ առաջին երկու ամիսներին էր:
Մանրամասները՝ «Ազատություն» ռադիոկայանի կայքէջում