Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը պաշտոնական այցով Վրաստան է ժամանել, գրում է APA-ն:
«Մեր այցի նպատակն է երկկողմանի համագործակցության քննարկումը: Մենք Վրաստանի պաշտպանության նախարարի հետ հանդիպել ենք Բաքվում և Նախիջևանում:
Նախիջևանում մենք խոսել ենք Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան եռակողմ ռազմական համագործակցության մասին: Ներկայիս այցի ընթացքում մենք կքննարկենք նախատեսված աշխատանքների իրականացման ուղիները: Վաղն Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի միջև եռակողմ համաձայնագիր կստորագրվի»,- ասել է Հասանովը: