Բրիտանական Travel Money փոստային ծառայությունը համեմատել է տարբեր եվրոպական քաղաքներում հանգստի արժեքը և կազմել «Գների բարոմետր»: Պարզվել է, որ հանգստյան օրերին հանգստանալու համար ամենաբյուջետային վայրը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսն է: Այստեղ հանգստանալը կարժենա 137 դոլար:
Երկրորդ տեղում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտն է`164 դոլար, երրորդը`Ռիգան`165 դոլար:
Ամենաթանկ քաղաքը Ստոկհոլմն է: Հանգստյան օրերին այստեղ կարելի է հանգստանալ 427 դոլարով: