Friday, 19 04 2024
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»

Ադրբեջանն ինքնին սպառնալիք է, ցանկալի է, որ ոչ մի երկիր զենք չվաճառի. Արտակ Զաքարյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը:

-Ի՞նչ հարց լուծեց Նարիշկինի  այցելությունը մեր կամ Ռուսաստանի համար:

-Նախ Հայաստանի և Ռուսաստանի միջև պարբերաբար այցելություններ են տեղի ունենում, և սա միջխորհրդարանական համագործակցության շրջանակներում բարձրաստիճան այցելություն էր, որին նախորդել էր նաև ՌԴ Պետդումայի մշտական հանձնաժողովներից մեկի ամբողջական կազմի հետ մեր խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի համատեղ երրորդ նիստը, ինչը ավանդույթային է: Եվ հիմնական խնդիրը, որ նաև հնչեց կլոր սեղանի ընթացքում, ԵՏՄ հետագա զարգացման ու կողմերի միջև առկա հիմնախնդիրները բաց տեսքով քննարկելն էր: Առաջին հերթին` դա ապրանքների, ծառայությունների, աշխատուժի ազատ տեղաշարժն է, ինչպես նաև միգրացիայի խնդիրները: Սրանք, իհարկե, կարևոր խնդիրներ են, և, իհարկե, խորհրդարաններն իրենց վերահսկողական դերակատարությունը պետք է կարողանան իրականացնել, որպեսզի այսպիսի խնդիրների նկատմամբ գործադիր իշխանությունների մոտ գոյություն ունեցող ծրագրերը նաև ինչ-որ առումով հանրայնացվեն, խորհրդարանականները ներգրավված լինեն գործընթացների մեջ, որպեսզի կարողանան գործող խնդիրների շուրջ նաև խորհրդարանական, հանրային քննարկումներ ծավալել, որպեսզի  և՛ բիզնես սեկտորը, և՛ մեր քաղաքացիները կարողանան ավելի պարզ պատկերացնել, թե ԵՏՄ շրջանակներում ինչպիսի արտոնություններ կան, որոնք են այն խոչընդոտները, որոնք օրենքով են սահմանված, որոնք են այն խոչընդոտները, որոնք արհեստական են և պահանջում են տեխնիկական լուծումներ, որպեսզի դրանք վերանան, որոնք են այն խոչընդոտները, որոնք անցման շրջանի խոչընդոտներ են, ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի համար: Այսինքն` նախորդ 3-4 օրերի բավական ինտենսիվ աշխատանքը իրականում անհրաժեշտություն էր, որովհետև մենք կայացրել ենք քաղաքական որոշում, գնում ենք ԵՏՄ ինտեգրման ճանապարհով, հետևաբար, նմանատիպ հանդիպումները ոչ թե ֆորմալ ձևակերպումների մեջ են, այլ, ընդհակառակը, խիստ գործնական ձևակերպում են ստանում, և դա շատ ողջունելի է:

Միասնական արժույթի մասին խոսք չի գնացել, դա խիստ արհեստական ձևակերպում է։ Այն, ինչ մամուլում գրվում է, օրակարգային հարց չէ, և իմ դիտարկումներով` շատ երկար ժամանակ դրա մասին խոսելը լուրջ չէ։

-Այսինքն՝ ՀՀԿ-ն համարում է, որ միասնական արժույթի անցնելը դեռ վա՞ղ է մեզ համար։

-Սա մեզ համար խնդիր չէ, ԵՏՄ-ի խնդիր է: Նույնիսկ ԵՄ-ի երկարատև փորձի պարագայում կան երկրներ, որոնք եվրոյի գոտում չեն և ունեն իրենց հիմնավորումները։ Այսօր ես կդժվարանամ ասել, որ միասնական արժույթը ԵՏՄ-ին պետք է, թե պետք չէ։ Այս հարցում նույնիսկ մասնագետների կարծիքները չեն համընկնում։ Ես դրա քաղաքական անհրաժեշտությունը չեմ տեսնում։

-Տպավորություն չստացա՞ք, որ Նարիշկինը փորձեց կանխել մեր եվրաինտեգրումը, որևէ ձևաչափով Հայաստան-ԵՄ համագործակցությունը, մասնավորապես` Ռիգայի գագաթաժողովում հնարավոր փաստաթղթի ստորագրումը։

-Ոչ, այդպիսի տպավորություն չստացա։ Որքան էլ մամուլում նման ձևակերպումներ կան, այնուամենայնիվ, որպես բոլոր ձևաչափերում քննարկումների մասնակից, պետք է ասեմ, որ նույնիսկ նման քննարկում տեղի չի ունեցել։ Ընդհակառակը` մեր խորհրդարանականների ելույթներում հստակ նշվում էին Հայաստանի  քաղաքական, տնտեսական, արժեքային շահերն ու խնդիրները, և բնականաբար, շեշտադրվում էր, որ ՀՀ-ն շարունակելու է ԵՄ-ի հետ իր համագործակցությունը՝ երկխոսության ձևաչափով։ Շարունակելու է փնտրել բոլոր հնարավոր համագործակցային սեկտորները, որոնք հակասության մեջ չեն լինելու ԵՏՄ-ին մեր անդամակցության հետ։ ՀՀ-ն շահագրգիռ է ԵՏՄ-ում իր տնտեսական հնարավորությունները զարգացնել, մեծացնել, և ԵՏՄ շուկայի հնարավորինս մատչելի և գրավիչ դառնալը նաև մեր շահերից է բխում։

Հայաստանի դերն աշխարհագրորեն ունի երկու կողմ՝ բարդություններ հարուցող՝ պայմանավորված մեր հարևանների ոչ կառուցողական, Հայաստանի դեմ հստակ ընդգծված գործողություններով, և հնարավորությունների ու չիրացված պոտենցիալի ահռելի ծավալ, որտեղ ընդամենը անհրաժեշտ է, որ ՀՀ-ն կարողանա իր դիրքերն ամուր պահել և հասկանալի, փոխադարձ շահերի վրա կառուցված, համադրվող գործողություններ իրականացնել ինչպես արևելյան, հյուսիսային գործընկերների հետ, այնպես էլ՝ արևմտյան։

-Երկու շաբաթ առաջ Սերժ Սարգսյանը մտահոգություն էր հայտնել ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու կապակցությամբ։ Նարիշկինը դարձյալ նշեց, որ դա բիզնես նպատակ է հետապնդում։ Չե՞ք կարծում, որ Մոսկվան խնդրին լուծում տալու ցանկություն չի դրսևորում։

-Ինչպիսի պատասխան էլ լինի Ռուսաստանից, դրանք մեր մտահոգությունը չեն փարատում այնքան ժամանակ, մինչև ՌԴ-ն հստակ չարգելի Ադրբեջանին ձեռք բերված զենքը կիրառել Հայաստանի դեմ։ Մենք դեմ չենք որևէ երկրների միջև, այդ թվում` նաև զենքի առքուվաճառքին, բայց երբ այդ զենքը դառնում է ուղիղ սպառնալիք ու կիրառվում է, այդ դեպքում առաջանում է արդարացի և խիստ օբյեկտիվ մտահոգություն։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում