«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորները քիչ առաջ «Առաջին լրատվական»-ին փոխանցեցին, որ իրենց հասած տեղեկություններով՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն նամակով դիմել է Սերժ Սարգսյանին՝ ապրիլի 24-ի առիթով համաներում անցկացնելու խնդրանքով:
ՔԿՀ-ում կալանավորները սկսել են միաբերան վանկարկել «Վեհափառ Գարեգին»: Կալանավորների վանակարկումներն այնքան բարձր են եղել, որ լսելի են դարձել անգամ քրեակատարողական հիմնարկի հարևան շենքերում: