Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է «Բուկինիստ» ՍՊ ընկերությանը պատկանող գրախանութից գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Քննչական կոմիտեից տեղեկացնում են. «Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Գ.Հովհաննիսյանը մի քանի օր շարունակ տարբեր ժամերի իբրև հաճախորդ գնացել է Մաշտոցի 20 հասցեում գտնվող «Բուկինիստ» ՍՊ ընկերության պատկանող գրախանութ և գաղտնի հափշտակել ընդհանուր առմամբ 77 հատ տարբեր տեսակի գրքեր։ Գողացված գրքերը գնահատվել են 296.704,21 դրամ։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ ` Գ.Հովհաննիսյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (գողություն) 1-ին մասի հատկանիշներով (5 դրվագ):
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ` ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին»։