Իսպանիայի առաջնության 3-րդ դիվիզիոնի «Կուարտես»-«Տերվել» հանդիպման ժամանակ տանտերերի ավագ Դանիել Նադալեսը ստանդարտ դիրքի խաղարկման ժամանակ մագլցել է դարպասապաձողը:
Հաղորդվում է, որ ֆուտբոլիստի արարքը չի նկատվել հանդիպման գլխավոր մրցավարի կողմից: Նկատվելու դեպքում ֆուտբոլիստը կզգուշացվեր, քանի որ վերջինիս արարքը դեմ է ֆուտբոլային կանոններին: