Իտալական «Ֆիորենտինա»-ի հարձակվող Մարիո Գոմեսն ընդգծել է, որ ներկա պահին չի մտածում թիմը լքելու մասին, տեղեկացնում է RAI-ը:
«Շշուկներն ինձ չեն հետաքրքրում, քանի որ ես ցանկանում եմ մնալ «Ֆիորենտինա»-ում: Ես եկել եմ այստեղ, որպեսզի հաղթանակներ տոնեմ: Դեռ չեմ հասել իմ նպատակին»,- հայտարարել է Գոմեսը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 29-ամյա գերմանացու ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնա»-ն, ով փնտրում է հարձակվողի, որը կկարողանա փոխարինել Լուիս Սուարեսին, Լիոնել Մեսսիին կամ Նեյմարին:
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Գոմեսը «Ֆիորենտինա»-ի կազմում մասնակցել է 24 հանդիպման, դարձել 9 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: