Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Յայա Տուրեի գործակալը հանդիպել է իտալական «Ինտեր»-ի ղեկավարության հետ, վստահեցնում են իտալական լրատվամիջոցները:
Վերջերս «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտարարել էր, որ թիմը կհամալրի համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստով:
Հավելենք, որ «քաղաքաբնակներ»-ը Տուրեի տրանսֆերի համար պահանջում են 60 մլն եվրո: