Իտալական «Ֆիորենտինա»-ն մտադիր է ձեռք բերել Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Մուհամեդ Սալահի տրանսֆերային իրավունքները, վստահեցնում է բրիտանական մամուլը:
Սալահը, ով այժմ վարձավճարով հանդես է գալիս Իտալիայում, դեմ չէ մնալ «Ֆիորենտինա»-ում:
Հավելենք, որ կիսապաշտպանն Իտալիա է տեղափոխվել սույն թվականի փետրվարին և հասցրել է իր թիմի կազմում դառնալ 3 գոլի հեղինակ: