Apple և Samsung տեխնոլոգիական հսկաներին սենսորային էկրաններ մատակարարող չինական LensTechnology Co. ընկերության հիմնադիր Չժոու Ցյունֆեյն ավելի քան 8 մլն դոլար կարողությամբ դարձել է Չինաստանի ամենահարուստ կինը: Այս մասին հայտնում է Forbes ամսագիրը:
Անցած ամիս ընկերությունը մտել է Շենչժենյան ֆոնդային բորսա, ինչից հետո 44-ամյա Չժոուի կարողությունը զգալիորեն աճել է: Forbes-ի տվյալներով՝ ընկերության եկամուտը 2014 թ. կազմել է 2,3 մլրդ դոլար:
LensTechnology Co. ընկերությունը զբաղվում է բջջային հեռախոսների, համակարգիչների և տեսախցիկների համար սենսորային պանելների արտադրությամբ: Ընկերության աշխատակցների թիվը գերազանցում է 60 000-ը: