Լևերկուզենի «Բայեր»-ի դարպասապահ Բերնդ Լենոն հրաժարվել է մեկնաբանել Մադրիդի «Ռեալ»-ի՝ իր ծառայություններով հետաքրքրված լինելու մասին շրջանառվող լուրերը:
Marca-ի փոխանցմամբ՝ դարպասապահը, ում գործող պայմանագրի ժամկետը լրանալու է 2018թ., 18 մլն եվրոյի դիմաց տեղափոխվելու է մադրիդյան ակումբ: Այդքան է կազմում ֆուտբոլիստի հրաժարագինը, և ըստ պարբերականի՝ «Ռեալ»-ը պատրաստ է վճարել այն:
«Ինձ լավ եմ զգում Լևերկուզենում: Ոչինչ չգիտեմ «Ռեալ»-ի՝ իմ ծառայություններով հետաքրքրված լինելու մասին: Չեմ պատրաստվում մեկնաբանել այդ ասեկոսեները»,- հայտարարել է գերմանացի դարպասապահը: