Փորձագետները ենթադրում են, որ Ռուսաստանն ավելի զուսպ և պակաս հզոր է, քան թվում է: Այս թեմայով հոդվածը հրապարակվել է The Washington Post թերթում: Դրա հեղինակներն են Բրենդոն Վալերիանոն` Գլազգոյի համալսարանից, և Ռայան Մանեսսը` Հյուսիսարևելյան համալսարանից:
Հոդվածում նշվում է, որ Ուկրաինայի նկատմամբ ռուսական քաղաքականության ակունքների մասին դեբատների ժամանակ Ռուսաստանի` որպես «ուժեղ և հմուտ տարածաշրջանային տերության» ընկալումը հաճախ ընդունվում է, որ այդպես էլ պետք է լինի: Տվյալ տեսանկյունից` Մոսկվայի գործողությունները պայմանավորված են եղել արտաքին գործոններով և Արևելքում ՆԱՏՕ-ի շարժով, նշում են հոդվածագիրները:
Այդպիսի կարծիքի քննադատները ենթադրում են, որ Ռուսաստանի համար շարժառիթ են եղել կա՛մ նավթի գները, կա՛մ ներքին դժվարությունները, բայց ցանկացած դեպքում խոսքը ռուսական հզորությունը ցույց տալու մասին է, նշվում է հոդվածում:
Փորձագետները պնդում են, որ Մոսկվայի գործողությունների հետևանքների ուսումնասիրությունից կարելի է այլ եզրահանգման գալ, որ Ռուսաստանն իսկապես թվում է համեմատաբար թույլ և զուսպ պետություն, որը փորձում է «հեգեմոնիա» սահմանել հետխորհրդային տիրույթում:
Հոդվածագիրների խոսքով՝ իրենք ուսումնասիրել են Ռուսաստանի կողմից իր իշխանության օգտագործումն էներգետիկայում և կիբերտիրույթում և պարզել, որ երկիրն այդ ուղղությամբ անում է նվազագույն քայլերը, որ կարող էր անել, և հաճախ չի հասնում ցանկալի արդյունքների: Ըստ հեղինակների` Ռուսաստանն իր իշխանությունն օգտագործում է «սահմանափակ և շատ դեպքերում խորհրդանշական միջոցներով»:
Փորձագետները Ռուսաստանն անվանում են «միջին տերություն», որը փորձում է իր շահերը պաշտպանել «սահմանափակ ռազմավարական հնարավորություններով»: