Չինացի դերասան Ջեքի Չանը կգնա Հնդկաստան՝ նկարահանելու իր նոր՝ «Կունգ-ֆու յոգա» (Kungfu Yoga) ֆիլմը, հայտնում է TASS-ը:
Ֆիլմը կդառնա այս երկրների համատեղ առաջին նախագիծը կինոյի ոլորտում:
Համապատասխան համաձայնագիրը ձեռք էր բերվել անցած սեպտեմբերին, երբ Նյու Դելի էր ժամանել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը:
Ֆիլմի սյուժեն ու դրա լույս տեսնելու ժամկետը հայտնի չեն: Հայտնի է, որ այն կհամատեղի կատակերգության ու մարտաֆիլմի տարրեր:
Ջեքի Չանի խոսքով՝ ֆիլմի նկարահանումները կարող են սկսվել արդեն աշնանը:
Թե ում հետ է նա պատրաստվում աշխատել նկարահանումների վրա՝ չի հաղորդվում: