Tuesday, 16 04 2024
Խուզարկություններ ՀՀ առողջապահության նախարարությունում
12:30
Մելանի Ջոլին ողջունել է առաջին կանադացի փորձագետի միանալը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը
Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն. դրամի հարկային պարտավորություն
Ռազմավարական հաղորդակցության խնդիրները շատ են. բարեփոխումները սկսված են՝ գործիքներ կներդրվեն
Լռե՛ք և լսե՛ք ձեր իսկ խոսքը 2020թ.-ին և հիմա, բավ է, դուք ձայնից զրկվում եք. Ավինյան
12:25
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ի՞նչ կասեր Գաֆեսճյանը՝ քաղաքապետին, ով պաշտոնի է բերել նախկին թաղապետին, որը կալանավորված էր
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Լիտվա
Ոստիկանությունը միշտ հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է. ՀՀ ՆԳ նախարարի ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Հայաստանի անվտանգային մարտահրավերները չափազանց մեծացել են. ՀՀ-ի դիրքավորումները փոխվել են
«Կասկադը» 100 տարի հետո չի քանդվելու և այլ բան կառուցվի. Ավինյան
26 հարց նորից չզեկուցվող է, դարձնե՛լ զեկուցվող. քաղաքապետարանի ոչ թափանցիկ գործելաոճն անընդունելի է
Պարո’ն Երիցյան, մի օր որ դուք էս աթոռին կնստեք, գրածները տառացի կմեկնաբանեք՝ Ձեր ձևով
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:02
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է կադմիում
Հարավային Կովկասում Թուրքիայի ներկայությունը Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի «հարեւանության» սպառնալիք չէ՞
Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը․ ոստիկանությունը ձերբակալել է բողոքի ակցիայի 14 մասնակցի
ԱԺ պատգամավորի հասցեին վիրավորական արտահայտություններ և սպառնալիքներ հնչեցրած անձը ձերբակալվել է
11:15
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն այսուհետ սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թիրախներ առաջարկել Իրանում
Ուղիղ․ «Ռազմավարական հաղորդակցության մարտահրավերները և բարեփոխումները ՀՀ-ում»․ անվտանգային ֆորում
Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
«Պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը»․ Գերմանիայում ՀՀ դեսպան
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Տեղումներ չեն սպասվում
«Ռուսական օրենքի» դեմ հուժկու ցույց Թբիլիսիում․ վրացիները չեն ընկրկում

Ինչն ենք ուժեղ ցույց տալիս

Գերմանիայի դեմոկրատական հանրապետությունում, մինչև Գերմանիաների միավորումը, մանկական մարզական հաղորդաշար կար, որը կոչվում էր «Արա մեզ հետ, արա մեզ պես, արա մեզանից լավ»: Այն բավական մասսայականություն ուներ նաև ԽՍՀՄ-ում: Հայաստանում Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին և խորհրդանշանների արշավին հետևելիս այնպիսի տպավորություն է, որ գործ ունենք այդ սկզբունքի հետ, պարզապես ոչ թե մանկական մարզական մրցակցության, այլ, այսպես ասած, սգալու կամ հիշատակի ֆետիշացման առումով:

Հայաստանում կարծես թե մրցություն է սկսվել՝ ֆետշիացրու մեզ հետ, ֆետիշացրու մեզ պես, ֆետիշացրու մեզանից լավ, կամ սգա մեզ հետ, սգա մեզ պես, սգա մեզանից լավ: Այսօրվանից մեկնարկել է աշակերտական պատվո պահակությունը Ծիծեռնակաբերդի Եղեռնի զոհերի հուշահամալիրում: Հուշահամալիրը ըստ էության վերածվում է «Լենինի դամբարանի»՝ «սուգը կա, սուգը եղել է, սուգը կլինի»:

Նմանօրինակ գաղափարների հեղինակներին թվում է, որ այդպես ավելի լավ են սգում կամ ավելի համոզիչ են հարգում Ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Իրականում հիշատակն այդպես չեն հարգում, այդպես ինքնզինքն են սիրում հիշատակի մեջ, ինքնահաստատվում են հիշատակի մեջ, հիշատակը դարձնում են ներկան սպասարկելու միջոց:

Աշակերտները ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար պետք է ոչ թե պատվո պահակ կանգնեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, այլ ավելի ու ավելի եռանդուն ապրեն, ավելի ու ավելի արդյունավետ, ակտիվ, հագեցած օգտագործեն իրենց ամեն օրն ու ժամը, օգտագործեն նոր բան սովորելու, կյանքով լցվելու համար, քանի որ նրանք, լինելով ցեղասպանված մի ողջ սերնդի ժառանգներ, այդ սերնդի առաջ պարտք ունեն՝ անմեղ զոհերի հիշատակը վառ պահել կյանքի միջոցով՝ ընթացող, առաջ շարժվող, խինդով, ստեղծագործական ոգով և մտքով լեցուն կյանքի միջոցով: Այլապես մարդկությունը լռության րոպեի փոխարեն լռության ժամեր և օրեր կսահմաներ, եթե որևէ ողբերգության հիշատակ հարգելը կախված լիներ ֆետիշից և չափվեր ֆետիշով:

Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումները, հիշատակի այս կլոր տարին պետք է առիթ դառնար Հայաստանը ներկայացնելու որպես ավելի ուժեղ պետություն, հայությունը ներկայացնելու որպես ավելի ուժեղ հավաքական միավոր, որը պետություն ունի, պետական տեսլական ունի, այդ տեսլականն իրականացնող հսկայական պոտենցիալի կրող սերունդներ ունի: Հայաստանը պետք է 100-րդ տարելիցին ցույց տար, որ այսօր ավելի ուժեղ է, քան երեկ էր, քան 100 տարի առաջ էր, որ այսօր այս ազգն այլևս չի կարող ենթակա լինել ցեղասպանության վտանգին, որովհետև զինվել է կյանքով, որովհետև հիշատակը պահում է իր մեջ, ոչ թե ի ցույց է դնում աշխարհին՝ իր մեջ առկա դատարկությունը քողարկելու համար:

Դժբախտաբար, համենայն դեպս առայժմ, ոչ թե ցույց է տրվում, որ մենք ավելի ուժեղ ենք, այլ կարծեք թե շեշտ է դրվում, թե ինչքան ավելի ուժեղ կարող ենք սգալ, ում երևակայությունն այդ հարցում ավելի հեռուն կգնա, ավելի հնչեղ կլինի: Սա հիշատակի սպառում է, ոչ թե հարգանք ի հիշատակ: Պետք է դադարեցնել ու փոխել այդ ընթացքը, պետք է փոխել 100-րդ տարելիցի բովանդակությունը և հիմքում դնել մեկ այլ մրցակցություն՝ կյանքին միտված երևակայության մրցակցությունը:

 

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում