Tate Britain թանգարանի տնօրեն Պենելոպե Քըրթիսը Լոնդոնից ուղևորվել է Լիսաբոն՝ ստանձնելու Գալուստ Գյուլբենկյանի թանգարանի տնօրենի պարտականությունները։ Այս մասին հայտնում է The Art Newspaper-ը։
Պորտուգալական մամուլում մեկ շաբաթ տևած շահարկումներից հետո Գյուլբենկյան հիմնադրամը մարտի 31-ին հաստատել է Քըրթիսի նշանակումը՝ դարձնելով նրան փոքր, սակայն հեղինակավոր թանգարանի առաջին օտարերկրացի տնօրենը։ Թանգարանը բացվել է 1969 թվականին։
Նա Tate Britain-ի տնօրեն է դարձել 2010 թվականին։ Նշվում է, որ հիմնադրամի հոգաբարձուները փնտրել են միջազգային համբավ վայելող տնօրեն։