Դորտմունդի «Բորուսիա»-ի գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն մեկնաբանել է թիմի պաշտպան Մատս Հյումեսլի ելույթը:
Kicker-ին տված հարցազրույցում պաշտպանը նշել է, որ ժամանակ առ ժամանակ մտածում է իր ապագայի մասին` հավելելով, որ «Բորուսիա»-ն պետք է հզոր և մրցունակ կազմ ունենա: Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը չի բացառում, որ հակառակ դեպքում կարող է փոխել ակումբային գրանցումը:
«Այս տարի Հյումելսը 26 տարեկան է դառնում, իսկ այդ տարիքում նման մտքեր առաջանում են»,- Sky Sport-ը մեջբերում է Վատցկեի խոսքերը: