Friday, 29 03 2024
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով

Ռուսական պարիտետ Հայաստանի և Ադրբեջանի միջև

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ այդ երկրի նախագահը ներկա կգտնվի Բաքվում հունիսին կայանալիք առաջին Եվրոպական խաղերի բացմանը: Պեսկովն ասել է, որ իրենք ստացել են Բաքվի հրավերը: «Չի կարելի բացառել, որ նախագահի այցը կկայանա»,- ասել է Պեսկովը:

Այս հայտարարությունը կարևոր է այնքանով, որ մի քանի օր առաջ նույն Պեսկովը հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինը ապրիլի 24-ին ժամանելու է Հայաստան` մասնակցելու Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին: Պուտինի այս որոշումը դժգոհություն էր առաջացրել ադրբեջանցիների շրջանում, ովքեր բողոքում էին, որ չնայած իրենց նվիրվածությանը, չնայած այն հանգամանքին որ միջազգային ատյաններում ադրբեջանական պատվիրակությունները պաշտպանում են ռուսական մոտեցումները, Ռուսաստանի նախագահը ավելի շատ ուշադրություն է դարձնում Հայաստանին, քան Ադրբեջանին: Եվ ահա Ռուսաստանի արձագանքը չուշացավ:

Ռուսաստանի իշխանությունները ուզում են ցույց տալ, որ իրենց համար Հայաստանը ավելին չէ, քան Ադրբեջանը, որ չնայած Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկիր է, միացել է ԵՏՄ-ին, ինչն Ադրբեջանը համռորեն չի անում և բազմիցս հայտարարել է, որ իր ծրագրերի մեջ ԵՏՄ-ին անդամակցելը չի մտնում, Ռուսաստանի իշխանությունները ամեն ջանք գործադրում են ոչ միայն Ադրբեջանին չնեղացնելու, ավելին` սիրաշահելու համար:

Ինչո՞ւ է Ռուսաստանը, իր կայսերական վեհությունից իջնելով, փորձում հավասարություն պահել կողմերի միջև:

Ռուսների համար Հայաստանը ոչ մի արժեք չունի, և նրանք համարում են, որ Հայաստանից ստացել են այն ամենը, ինչ հնարավոր է: Հիմա նրանց Հայաստանը պետք է որպես Ադրբեջանին պատժելու կամ Ադրբեջանին վախեցնելու գործիք: Օրինակ` եթե Պուտինը չգար Հայաստան, ադրբեջանցիներն անտարբեր կլինեին Պուտինի Բաքու կատարելիք այցի նկատմամբ: Բայց քանի որ նա գալիս է Հայաստան, ապա նրանք շտապել են Պուտինին հրավիրել իրենց մայրաքաղաք, և հիմա ՌԴ իշխանությունները ձև են անում ցույց տալու համար, որ իրենք դեռ մտածում են` գնալ, թե չգնալ, փորձելով թանկացնել իրենց ու իրենց այցի արժեքը:

Ադրբեջանցիներին թվում է, որ միայն Ռուսաստանի հետ բարեկամության միջոցով իրենք կկարողանան վերադարձնել Ղարաբաղը: Բայց ռուսներին պետք չէ որևէ երկրի, այդ թվում և` Ադրբեջանի բարեկամությունը: Նրանց պետք է ամբողջական և անվերապահ ենթակայություն: Ռուսները չեն համարում, որ Ղարաբաղը Ադրբեջանինն է կամ Հայաստանինը, նրանք Ղարաբաղը համարում են իրենցը, ինչպես Ղրիմը, Ուկրաինան, Հայաստանը կամ Ադրբեջանը, կամ իրենց կայսրության մյուս տարածքները: Իսկ հակամարտություները պետք են, որպեսզի իրենք կարողանան վերականգնել իրենց վերահսկողությունը այն ամենի նկատմամբ, ինչ կորցրել են նախկինում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում