Thursday, 25 04 2024
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա

Ի՞նչ ակնկալիքներ ունի Սերժ Սարգսյանը Չինաստանից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

– Պարոն Մինասյան, ի՞նչ ակնկալիքներ ունի Հայաստանը Չինաստանից, որ Սերժ Սարգսյանը ներկայացուցչական այց կատարեց այդ երկիր:

– Չինաստանը աշխարհում եթե որոշ ժամանակ առաջ ընդամենը հզոր տնտեսական միավոր էր, ապա այսօր դառնում է հզոր քաղաքական գործիչ: Այդ երկու գործոնների առկայությունը հնարավորություն է տալիս հռչակվելու որպես հզոր ռազմական խաղացող: Իսկ այս երեք գործոնների համախմբումն ասում է, որ այդ երկրի հետաքրքրությունների շրջանակը գլոբալ է: Երկիր մոլորակի վրա չկա մի հատված, որտեղ Չինաստանը չունենա հետաքրքրություններ: Հայ-չինական հարաբերությունները պետք է դիտարկել հենց այդ տեսանկյունից: Իսկ մեր ունեցած ակնկալիքները, կարծում եմ, համապատասխան ընկալման են հանդիպում այդ երկրի կողմից: Մեր՝ բավականին նուրբ ու ոչ միանշանակ զարգացումներով ապրող տարածաշրջանում շատ բնական է, որ Չինաստանն ունենա վստահելի գործընկեր:

– Եվ Հայաստանը հավակնում է դառնալ տարածաշրջանում Չինաստանի վստահելի գործընկե՞րը:

– Այնպիսի գլոբալ խաղացողները, ինչպիսին Չինաստանն է, երբեք չեն ընտրում որևէ մեկին և իրենց ողջ ծրագրերի իրականացումը կապում հենց այդ մեկի հետ: Չափազանց հատկանշական է, որ Մետաքսի ճանապարհը չունի ընդգծված մեկ ուղի, այլ ունի ուղիների փունջ: Եվ հատկապես մեր բարդ ու դժվար կանխատեսելի տարածքում դա ուղղակի անխուսափելի է:

– Ադրբեջանն էլ հավակնություններ ունի, որ Մետաքսի ճանապարհն անցնի իր տարածքով:

– Եվ ոչ միայն Ադրբեջանը: Չինաստանի համար չափազանց կարևոր է, որ նման ուղիները լինեն մեկից ավելի, որպեսզի մեկում առկա ինչ-որ խնդիրների պարագայում գլոբալ խնդիրը մնա լուծելի, որպեսզի ճանապարհին ընկած որևէ պետություն իրեն չպատկերացնի որպես ամբողջ ծրագրի իրականացման միակ հնարավորությունը: Դա շատ վտանգավոր է ծրագրի իրականացման տեսանկյունից: Այդուհանդերձ, Հայաստանն ունի առավելություններ, որոնք տարածաշրջանի մյուս երկրները չունեն: Անկախության տարիների ընթացքում Հայաստանն ապացուցել է, որ ինքը իսկապես կայուն երկիր է, ցնցումներից զերծ երկիր է, իսկ նման ծրագրերի իրականացման համար այդպիսի կայունությունը չափազանց կարևոր է:

Երկրորդ հարցադրումը, որը Հայաստանին էականորեն առանձնացնում է մյուս երկրների նկատմամբ մրցակցության մեջ, այն է, որ այդ ճանապարհը պետք է սկիզբ առնի Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից: Եվ Իրանի համար նախընտրելի է Հայաստանը, որովհետև Ադրբեջանն ունի խնդիրներ, որոնք վաղը կարող են էականորեն խոչընդոտել այդ ծրագրի իրականացմանը և իրանական շահերին: Մենք Իրանի հետ որևէ խնդիր չունենք: Հակառակը, այդ երկիրն ամբողջ աշխարհին մատնացույց է անում իր հարաբերություններն այլ դավանանք ունեցող Հայաստանի հետ և ցույց տալիս, որ ինքը լինելով իսլամական կոշտ դիրքորոշումներ որդեգրած պետություն՝ չափազանց նորմալ հարաբերություններ ունի բացարձակապես քրիստոնյաներով բնակեցված Հայաստանի հետ:

Եվ երրորդ հանգամանքը, որն այստեղ չափազանց կարևոր է, այլընտրանքը կարող էր լինել Թուրքիան: Տարածաշրջանի երկու հզոր պետությունների՝ Իրանի ու Թուրքիայի հարաբերությունները ունեն պատմությունից եկող ու ապագայում բազմաթիվ դժվար կանխատեսելի պրոբլեմներ: Այս առումով Իրանի նախընտրությունը պետք է որ Հայաստանը լինի:

– Դուք խոսեցիք Չինաստանի Հայաստանից ակնկալիքների մասին, բայց չասացիք, թե Հայաստանն ի՞նչ ակնկալիքներ ունի Չինաստանից: Տեղեկություններ կան, որ այդ երկիրը կարող է Հայաստանում ներդրումներ անել` մի քանի գազատուրբինային էլեկտրակայաններ կառուցել, Իրան-Հայաստան երկաթգիծը կառուցել: Կամ՝ այդ ծրագրերի համար վարկային միջոցներ տրամադրել:

– Պետք է խոսենք այն մասին, որ հարցը վերաբերում է Իրան-Հայաստան երկաթուղուն և Հյուսիս-Հարավ ավտոմոբիլային մայրուղուն: Այս երկու մայրուղիները մտնում են մետաքսի ճանապարհի մեջ: Երկրորդը մենք պետք է խոսենք այն բանի մասին, որ այդ կոմունիկացիաների գործարկումից հետո նրանք կծառայեն ոչ միայն Մետաքսի ճանապարհին, այլև Սև ծովի և Պարսից ծոցի միջև կունենան չափազանց կարևոր տրանզիտային նշանակություն: Այսինքն` այդ երկու ջրային տարածքների կապը էական տրանսպորտային ծառայություններ կարող է մատուցել տարածաշրջանի ու ոչ միայն տարածաշրջանի երկրներին: Եթե դուք ունենաք ժամանակակից մայրուղի կամ երկաթուղի, որով արագ և անվտանգ կարող են ձեր ապրանքները Սև ծովից հասցնել Պարսից ծոց, դուք էական տրանզիտային հնարավորություններ և ծառայություններ կմատուցեք շատ երկրների: Այս տեսակետից այս ծրագրի իրականացումը միայն Մետաքսի ճանապարհով չի սահմանափակվում, ունի Հյուսիս-հարավ մայրուղու իրականացման հնարավորություն: Մետաքսի ճանապարհի վերականգնման համար շահագրգռված են բազմաթիվ երկրներ: Աշխարհը գլոբալիզացվում է, և այդ գլոբալիզացման հետևանքով մեծ ռեսուրսներ, շուկաներ ունեցող տարածաշրջանները պետք է կապվեն իրար հետ: Որքան այդ կապը լինի կայուն, էժան, այնքան ավելի լավ:

– Դուք չասացիք, թե Հայաստանն ի՞նչ ակնկալիքներ ունի Չինաստանից:

– Ընդհանրապես, երբ դուք մեծ ծրագիր եք իրականացնում որևէ երկրում, ապա ձեր շահերից է բխում այդ տարածքում ներկայացված լինելը: Հակառակ պարագայում դուք կարող եք հանդիպել կոնֆլիկտների և ձեր շահի ոչ համարժեք ընկալման: Սա բոլոր երկրներում կիրառվող մոտեցում է, և կարծում եմ, որ Չինաստանն այդ տեսակետից չպետք է տարբերվի այլ երկրներից:

– Այսինքն` մենք ակնկալում ենք, որ Չինաստանը բացի Մետաքսի ճանապարհը գործարկելու ծրագրից, այլ ներդրումներ ևս ունենա մեր երկրում:

– Ես ասացի, որ Չինաստանն այլևս դադարել է զուտ տնտեսական պետություն լինելուց, այդ երկիրը նաև քաղաքական ու ռազմական գերտերություն է: Այս բոլոր բաղադրիչներով բանակցություններ են գնացել:

– Ռազմական ոլորտում համագործակցության ի՞նչ ակնկալիքներ կան:

– Չինաստանը բավականին հզոր ձեռքբերումներ ունի բանակաշինության բնագավառում: Ինքը չի կրկնում Խորհրդային Միության մոդելը, և մեզ համար չափազանց կարևոր է ունենալ պատկերացումներ բանակաշինության այլընտրանքային զարգացումների առումով: Աշխարհն իսկապես դինամիկ է զարգանում, և որևէ երկրում որևէ զարգացման առումով իրազեկված լինելը չափազանց կարևոր է մեր նման փոքր բյուջե ունեցող երկրի համար: Քաղաքական տեսակետից մենք այստեղ կարող ենք երկու կարևոր հարցի մասին խոսել՝ առաջինը Ցեղասպանության 100-ամյակի տարելիցին ընդառաջ նրա դիրքորոշումը, որ մարդկության դեմ իրականացված ոճիրները պետք է դատապարտվեն ՄԱԿ-ի կողմից ընդունված որոշումներին համապատասխան: Ինչպես նաև ղարաբաղյան հարցի արդարացի լուծման խնդիրը: Ե՛վ ԼՂՀ խնդրի, և՛ Ցեղասպանության ճանաչման հարցում մենք ունենք ընդհանուր մոտեցումներ: Միաժամանակ արձանագրված է, որ Հայաստանն ունի համարժեք մոտեցում Չինաստանի համար կարևոր և նուրբ Թայվանի հարցում: Մենք հայտարարել ենք, որ այն համարում ենք Չինաստանի տարածք և Թայվանի խնդիրը համարում ենք Չինաստանի ներքին խնդիրը:

– Եվ ակնկալում ենք, որ Չինաստանը նույն վերաբերմո՞ւնքն ունենա Ղարաբաղի խնդրի վերաբերյալ:

– Ղարաբաղի խնդրի վերաբերյալ այդ երկրի հավասարակշռված դիրքորոշումը չափազանց կարևոր է, որովհետև Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ է: Չինաստանը բազմաթիվ հարթակներում՝ խորհրդարանական ու ոչ միայն խորհրդարանական հարթակներում ներկայացված է: Ունենալ նման պետության տեսակետը, որը կարող է արտահայտվել ինչպես քննարկումների, այնպես էլ քվեարկությունների ժամանակ` չափազանց կարևոր է մեզ համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում