Friday, 29 03 2024
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է

Հայաստանում ռուսական ընկերությունների փուչիկը պայթեց. Ռուսաստանի ամբիցիաները չափազանցված էին

«Ռուսական ընկերությունները Հայաստանում ունեցել են շատ մեծ ամբիցիաներ, որոնք երբեմն իրականությունից կտրված են եղել` թե՛ էներգետիկայի, թե՛ տրանսպորտի ոլորտում: Եվ ակնհայտ էր, որ այդ փուչիկը մի օր պայթելու է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը՝ հենց այս գործոնով բացատրելով ռուսական ընկերությունների ձախողումը Հայաստանում:

Նշենք, որ ՀԷՑ-ի սնանկացման մասին արդեն հրապարակավ է խոսվում: Առաջիկայում հայտնի կլինի նոր սեփականատիրոջ անունը: Շատ լուրջ խնդիրներ կան նաև «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ում, որը գնային սխալ քաղաքականության և սխալ մենեջմենթի արդյունքում առաջիկայում ևս կկանգնի սնանկացման եզրին:

Տնտեսագետն այս ամենը, ինչպես արդեն նշեցինք, համարում է Ռուսաստանի չափազանցված ամիբիցիաների արդյունք: Բացի դրանից, նրա խոսքով, Ռուսաստանը շատ ժամանակ կարևորել է ոչ թե ներդրումները, դրանից շահույթ ստանալը, այլ զուտ տարածաշրջանում, հերթական երկրում ներկայացված լինելու հանգամանքը: «Ռուսաստանը ռազմավարություն ուներ` դուրս գալ տարածաշրջանային շուկաներ՝ Թուրքիա, Իրան, այն իմաստով, որ այդ երկրներում էլեկտրաէներգիայի դեֆիցիտ կար, իսկ Հայաստանը Ռուսաստանի համար կարող էր հարթակ հանդիսանալ իր ծրագրերի իրականացման համար: Սակայն հետագան ցույց տվեց, որ այդ երկրները յուրովի լուծեցին իրենց խնդիրները, և արդյունքում պարզվեց, որ Ռուսաստանի` նշված ռազմավարությունն ընդամենը ամբիցիոզ քաղաքականության հետևանք էր և ոչ մի հիմք չուներ»,- նշեց Եղիազարյանը՝ հավելելով. «Եվ հետո` Ռուսաստանն առանձնապես մեծ ներդրումներ չի կատարել Հայաստանում գործող ենթակառուցվածքներում: Նրանց ավելի շատ հետաքրքրել է իրենց ներկայությունը Հայաստանում: Իսկ իրենց բերած ենթակառուցվածքները կարելի էր բավական սուղ միջոցներով կառավարել ու ստանալ շահույթներ»:

Մեր զրուցակցի խոսքով` գնային ճիշտ քաղաքականություն վարելուց զատ, ռուսական ընկերությունները, միաժամանակ, կարող էին այլ եղանակներով ապահովել իրենց եկամուտները: Դա կարող էր լինել տարբեր սխեմաների միջոցով:

Ինչ վերաբերում է երկաթգծին, ապա, Եղիազարյանի խոսքով, ի սկզբանե առկա կոնցենսիոն պայմանագիրը եղել է շատ անհավասար ու Հայաստանի համար ոչ շահավետ: «Բացի այդ`այս դեպքում ևս շատ քիչ ներդրումներ արվեցին և մեծ պարտավորություններ վերցվեցին, որը, մեծ հաշվով, նաև արգելք հանդիսացավ Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման համար: Հիմա եկել է մի ժամանակաշրջան, երբ ներդրումներ չեն արվել, ենթակառուցվածքները չեն արդիականացվել, դրան զուգահեռ առաջարկվում է ոչ մրցունակ գին, ու պարզ էր, որ մի օր ընկերությունը նման խնդիրների առաջ էր կանգնելու»,- ասաց նա:

Տնտեսագետի խոսքով` ամբիցիաներից ու սխալ մենեջմենթից զատ, պատճառներից մեկը նաև այն է, որ Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների ֆոնին ռուսական ընկերությունները թուլացել են, չունեն առաջվա ներուժը: Եվ պարզ էր, որ Հայաստանում նրանց ունեցած փաստացի ներուժը ևս հնարավոր չէր լինի պահել: «Նրանք այլևս ի վիճակի չեն պահել նախկին ազդեցությունը: Իսկ նախկինում այդ ազդեցությունը հնարավոր է եղել պահել միայն սակագների բարձրացման շնորհիվ: Բայց հիմա, երբ մեր ժողովուրդն այլևս վճարունակ չէ, խնդիր է առաջացել, և ռուսական ենթակառուցվածքները չեն կարողանում աշխատել նախկին ձևով»,- ասաց Եղիազարյանը՝ ավելացնելով, որ եթե մենք ուզում ենք, որ այս ենթակառուցվածքները բարելավվեն, ապա այդ ընկերությունների ղեկավարները պետք է փոխվեն, ինչի համար դեռևս քաղաքական դրդապատճառներով արգելք կա: «Բայց վաղ թե ուշ որոշակի հանգուցալուծում կլինի, և այդ հանգուցալուծումը, ես կարծում եմ, կապված է Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության հետ, այլապես վիճակը կխորանա, կոլապս կառաջանա»,-ասաց Եղիազարյանը:

Նշենք, որ երեկ ռուսական երեք հզոր ընկերությունների՝ «Գազպրոմ», «Ռոսնեվթ» և «Ռուսական երկաթուղիներ» ղեկավարներին կառավարության կողմից արտոնություն է տրվել` չհրապարակել իրենց եկամուտների մասին տվյալներ: Այս երեք ընկերություններն էլ ներկայացված են Հայաստանում, ինչը նշանակում է, որ Հայաստանում էլ նրանք կարող են աշխատել ինչպես ուզում են՝ ոչ հրապարակային:

Աշոտ Եղիազարյանի խոսքով` այս երեք ընկերությունները, այնուամենայնիվ, կազմում են ռուսական տնտեսության ողնաշարը: Եթե դրանք չաշխատեն, Ռուսաստանի ամբողջ տնտեսությունը կփլուզվի: Միևնույն ժամանակ, հայտնի է, որ այդ ընկերությունները լուրջ հիմնախնդիրներ ունեն ոչ միայն Հայաստանում, այլև հենց Ռուսաստանում: Եվ հիմա դրված է նրանց փրկության, գոյատևման խնդիրը, և դա է պատճառը, որ նման որոշում է կայացվել, որն ինչ-որ իմաստով կարելի է դիտել որպես «պետական աջակցություն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում