Իրաքյան իշխանությունները հայտարարել են, որ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի աջակցությամբ ազատագրել են խոշոր քաղաք Թիքրիթը, որը գտնվել է ԴԱԻՇ-ի գրոհայինների վերահսկողության տակ։
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ կառավարական համալիրը, հիվանդանոցն ու քաղաքի այլ առանցքային շինություններ ազատագրվել են գրոհայիններից՝ փոխանցում է BBC-ն։
«Կառավարական շենքերն իշխանությունների վերահսկողության տակ են (երկուշաբթի) գիշերվանից»,- ասել է Իրաքի ռազմական հրամանատարության ներկայացուցիչը։
Իրաքցի զինվորականները, ոստիկաններն ու շիա աշխարհազորայինները սկսել էին քաղաքի համար մարտերը մարտի 2-ին։