Երեկ Նյու Յորքում Ռիհանան այցելել է բարձրաշխարհիկ միջոցառումներից մեկին, որտեղ լրագրողներից մեկը երգչուհուն հարցրել է Լեոնարդո Դի Կապրիոյի հետ սիրավեպի մասին, գրում է Spletnik.ru-ն:
«Դա ավելորդ անգամ ապացուցում է, որ պետք է հեռու մնալ բլոգներից: Ամեն անգամ նրանք փորձում են ինչ-որ նոր բան մտածել և ծաղրում են քեզ»,- ասել է Ռիհանան` հերքելով այդ տեղեկությունը:
«Ես այժմ այնքան զբաղված եմ, որ չեմ էլ կարող ենթադրել, թե ինչ կլիներ, եթե ռոմանտիկ հարաբերություններ ունենայի: Բայց եթե ես ընտրեի մարդուն, նա կլիներ այնպիսի մեկը, ով կկարողանար ապրել իմ ծանրաբեռնված գրաֆիկի հետ և չէր վախենա դրանից»,- հավելել է երգչուհին: