Ստամբուլի դատախազ Մեհմեդ Սելիմ Կիրազը, ում 9 ժամ պատանդ էին պահում ծայրահեղականները, 5 հրազենային վնասվածք է ստացել: Այս մասին հայտնել է պաշտոնական այցով Ռումինիայում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է TASS-ը:
«Դատախազը երեք հրազենային վնասվածք գլխին է ստացել և երկուսը` մարմնին: Նա այժմ վիրահատվում է, բայց նրա վիճակը մնում է կրիտիկական»,- ասել է նախագահը:
Էրդողանը հայտնել է, որ ամբողջ ընթացքում իշխանությունները բանակցություններ են վարել պատանդ պահող ահաբեկիչների հետ: «Հետո, երբ սենյակում կրակոցներ են լսվել, անվտանգության ուժերը գրոհել են»,- ասել է նա:
Ծայրահեղականները գրոհի ընթացքում ոչնչացվել են: