Facebook-ը հետևում է այն էջերին, որոնք այցելում են եվրոպացի օգտատերերը, եթե նույնիսկ նրանք գրացված չեն սոցցանցում: Այս մասին է հաղորդում The Guardian-ը՝ հղում կատարելով Տվյալների պահպանության բելգիական գործակալությանը:
Եվրոպայում Facebook-ում չգրանցված անձանց լրտեսումն իրականացվում է հատուկ պլագինների միջոցով, մասնավորապես խոսքը գնում է «Դուր է գալիս» կոճակի մասին:
Եվրոպական օրենքների համաձայն՝ ցանկացած կայք պետք է ստանա օգտագործողի նախնական համաձայնությունը cookie ֆայլերի կիրառման համար:
Facebook-ն իր հերթին հայտարարել է, որ գործակալության պատրաստած զեկույցն անճշտություններ է ներառում, որոնք նախկինում մանրամասնորեն բացատրվել են գործակալությանը, սակայն վերջինս հրաժավել է հանդիպել սոցցանցի ներկայացուցիչների հետ: