Ֆրանսիայում մարդատար Airbus A320 ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել է լայների թիռչքի վերջին վայրկյանների տեսագրությունը: Այս մասին հայտնում է Bild պարբերականը:
Նշվում է, որ տեսագրությունը հայտնաբերել է հետաքննությանը մասնակցող մարդը: Դրանում երևում է, որ ինքնաթիռում ուղևորները հասկանում էին իրենց հուսահատ դրությունը: Տեսագրությունում տարբեր լեզուներով լսվում էին մարդկանց վախեցած բացականչություններ: Չնայած, որ տեսագրությունը բավականին անորակ է` դրա իսկությունը կասկածներ չի հարուցում: