Ուժեղ քամին, որի արագությունը վայրկյանում 31 մետրի է հասնում, բարդացրել է տրանսպորտի վիճակը Բիտանական կղզիներում: Արհավիրքի վրա հասնելու մասին է հաղորդել Բրիտանիայի Օդերևութաբանական ծառայությունը, գրում է TASS-ը:
Թագավորության շատ շրջաններում անվտանգության նկատառումներից ելնելով փակվել են մայրուղիներն ու կամուրջները: Դժվարանցանելի է նաև Լոնդոնին շրջապատող մայրուղիներում:
Ռելսերի վրա ընկած ծառերի պատճառով որոշ ուղղություններով արգելափակված է նաև երկաթուղին: Այլ շրջաններում ուժեղ քամու պատճառով գնացքները ցածր արագությամբ են ընթանում, որն էլ չվացուցակի մեջ լուրջ փոփոխություններ է մտցրել:
Օդերևութաբանների կարծիքով՝ քամոտ և անձրևոտ եղանակն այստեղ կպահպանվի մինչև շաբաթվա վերջը: