General Motors (GM) ամերիկյան ավտոկոնցեռնը 12 մլրդ դոլար կներդնի իր ավտոմոբիլային նոր ապրանքանիշի` Cadillac պրեմիում դասի զարգացման մեջ: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը:
Ներդրումները կբաժանեն առաջիկա 5 տարիների վրա:
Նշվում է, որ GM-ի ղեկավարությունը նախատեսում է Cadillac-ից եկամուտ ստանալ առաջիկա 10 տարում և համաշխարհային շուկայում ցանկանում է մրցակցել գերմանական պրեմիում դասի ապրանքանիշերի հետ: