Իռլանդական Լիմերիկ քաղաքի քաղաքապետարանը հավանության է արժանացրել օպերային նոր կենտրոն կառուցելու նախագիծը: 50 հազար քմ տարածքի վրա հիմնական բեմից բացի կտեղակայվեն մի քանի փոքր սրահներ, ինչպես նաև բազմաթիվ պարային և վոկալային ստուդիաներ, գրում է TASS-ը:
Առայժմ ճշգրտորեն հայտնի չէ, թե երբ կարող է երաժշտական կենտրոնն ընդունել առաջին այցելուներին: Դրա հիմնական կազմի մեջ կմտնի նաև թատերական դպրոցը, որը հագեցած կլինի մի քանի թատերական հարթակներով:
Շինությունը նաև գրադարան, վոկալի պարապմունքների համար նախատեսված սրահներ, արհեստանոցներ, ինչպես նաև ձայնագրման ստուդիաներ կներառի: Դրանից բացի, օպրեային կենտրոնը, որի շինարարության մեջ 80 միլիոն եվրո կներդրվի, տարածաշրջանում ավելի քան 3000 աշխատատեղ կստեղծի: