Սատուրնի մեծությամբ երկրորդ արբանյակի` Ռեայի ամենապարզ լուսանկարը հրապարակվել է NASA-ի կայքում, գրում է Korrespondent.net-ը:
Լուսանկարները ստացվել են Cassani զոնդի և Ռեայի մոտեցման ժամանակ` 2015-ի փետրվարի 9-ին: Այդ պահին զոնդը գտնվել է Սատուրնի արբանյակից 50-80 հազար կմ հեռավորության վրա:
NASA-ն, իհարկե, խմբագրել է լուսանկարները:
Ռեայի մեկ երրորդը բաղկացած է քարե ապարներից, մյուս մասը` ջրային սառույցից: Արբանյակի մթնոլորտը բաղկացած է թթվածնից և ածխաթթու գազից: Այն նաև ամենայն հավանականությամբ ունի Սատուրնի օղակին նմանվող օղակ: