Մարդու իրավունքների ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ էլ-Հուսեյնը երեքշաբթի օրն անհանգստություն է հայտնել Եմենում դրության հետ կապված: Այս մասին գրում է Korrespondent.net-ը` վկայակոչելով նրա հայտարարությանը:
«Եմենում դրությունը չափից դուրս տագնապալի է, վերջին 4 օրվա ընթացքում տասնյակ խաղաղ բնակիչներ են սպանվել»,- ասել է էլ-Հուսեյնը:
«Երևում է` երկիրն ամբողջությամբ կործանման շեմին է»,- նշել է նա: