Միջազգային դոնորների կողմից Սիրիայի բնակչության կարիքների համար հայտարարված մարդասիրական օգնության ընդհանուր ծավալը հասել է 3.8 մլրդ դոլարի: Այս մասին հաղորդում է Sputnik գործակալությունը` վկայակոչելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին:
Երեքշաբթի օրը Քուվեյթում տեղի է ունեցել դոնոր երկրների համաժողովը, որտեղ քննարկվել է 2015-ին սիրիացի փախստականներին մարդասիրական օգնությունը: