Friday, 19 04 2024
17:49
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ

Երկու զուգահեռների ներքաղաքականություն

Հայաստանի ներքաղաքական դաշտում առաջիկա զարգացումներն ըստ էության բաժանվում են երկու մասի կամ գուցե և երկու կիսադաշտի. մի կողմում՝ Սահմանադրական բարեփոխումների և հերթական ընտրությունների գործընթացն է, որին կարծեք թե հակվել են, այսպես ասած, քաղաքական բոլոր հիմնական ուժերը, և մյուս կողմում՝ «Հիմնադիր խորհրդարանի» նախաձեռնած գործընթացն է, որն ընդհանուր առմամբ կառուցված է ընտրությունների մերժման վրա դրանց կեղծված լինելու հիմքով: Այսինքն՝ ըստ էության ձևավորվել է երկու մրցակցային գիծ՝ քաղաքական ողջ դաշտն ու իշխանությունները, այսպես ասած, ընտրական գծով, և ՀԽ-ն, այսպես ասած, արտաընտրական գծով:

Տրամաբանությունը հուշում է, որ այս երկու գծերը վաղ թե ուշ հատվելու են, քանի որ երկուսում էլ առկա սուբյեկտներն ի վերջո պետք է հարցեր լուծեն միմյանց հետ կամ պայմանավորվեն միմյանց հետ, կամ հակադրվեն միմյանց: Սա անխուսափելի է, քանի որ այս երկու քաղաքական պրոցեսներն ընթանում են միևնույն երկրում: Թե որն է այս զարգացումներից ավելի հավանական՝ դիմակայությունը, թե պայմանավորվածությունը, կամ, այսպես ասած, խաղաղ մրցակցությունը, շատ դժվար է ասել: Առայժմ ակնհայտ է, որ իրադարձությունները զարգանում են դիմակայության տրամաբանությամբ՝ ապրիլի 24-ի հայտնի սահմանագծին ընդառաջ:

Ինչքան էլ տարօրինակ չհնչի, այս իրավիճակում ամենահարմար դիրքում են իշխանությունները: Խնդիրը միայն այն չէ, որ ապրիլի 24-ի սահմանագծային ընտրությունը մեծ հաշվով բավական վանող դերակատարում է ունեցել իշխանափոխության ընդհանուր առմամբ ընդունելի գաղափարից: Եթե նույնիսկ խոսքը վերաբերեր ապրիլի 26-ին կամ մայիսի 1-ին, միևնույն է, իշխանությունների դիրքերն ամենաշահավետն էին լինելու այնքան, քանի որ ՀԽ-ի և մնացյալ քաղաքական ուժերի միջև չկա, այսպես ասած, փոխհասկացվածություն համագործակցության որևէ մակարդակի շուրջ: Իսկ նման փոխհասկացվածության հեռանկարը, մեղմ ասած, մշուշոտ է՝ դատելով այն արձագանքներից, որ ՀԽ-ի հռչակած գործողություններն ունենում են քաղաքական ուժերի շրջանում: Գրեթե զրոյական աջակցություն:

Այս պայմաններում երկու զուգահեռները, ըստ էության, հակակշռում են իրար, ինչն էլ հենց շահավետ է դարձնում իրավիճակն իշխանությունների համար: Ընտրական գծով հավասարակշռվում է ՀԽ-ի, այսպես ասած, հեղափոխական գիծը՝ քաղաքական ուժերը, կամա թե ակամա, այդ գծից հետ են պահում բողոքական ընտրազանգվածի մի ահագին մաս, և հակառակը՝ ՀԽ-ի գծի պայմաններում իշխանությունները կարող են բարձրացնել ընտրական գործընթացի գինը մյուս քաղաքական ուժերի համար:

Իշխանությունները շահագրգռված կլինեն առնվազն մինչև հերթական ընտրություններ պահպանել այս իրավիճակը: Կստացվի, թե ոչ, ժամանակը ցույց կտա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում