Իտալիայի իրավապահ մարմինները 20 մարդու են ձերբակալել, ովքեր կասկածվում են 2012-ին նավաբեկության ենթարկված Costa Concorida նավով թմրանյութի խոշոր չափաբաժին տեղափոխելու մեջ: Այս մասին գրում է TASS-ը` վկայակոչելով հանրապետության դատախազությանը: Ձերբակալվածների անունները դեռևս չեն բարձրաձայնվում` ելնելով հետաքննության շահերից:
Հիշեցնենք, որ «Ռեպուբլիկա» թերթի ձեռքի տակ է հայտնվել իտալական «նդրանգետա» մաֆիոզային խմբի անդամների զրույցը, որ նավի վրա կոկայինի մեծ չափաբաժին է եղել: