Անգլիական «Լիվերպուլ»-ն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է բաժանվել թիմի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգից, եթե վերջինս հրաժարվի երկարաձգել իր պայմանագրի ժամկետը, տեղեկացնում է sportsmole.co.uk-ը:
Ըստ աղբյուրի` Ստերլինգը երկար ժամանակ է, ինչ չի կարողանում որոշում կայացնել:
Հավելենք, որ Ստերլինգի գործող պայմանագրի ժամկետը «Լիվերպուլ»-ի հետ ավարտվում է 2017 թվականին: