Շվեյցարական ամենախոշոր բանկերից BSI-ը համաձայնել է 211 մլն դոլար վճարել` ըստ ԱՄՆ-ի արդարադատության նախարարության հետ ունեցած համաձայնագրի, հարկային իրավախախտումների հետ կապված դատական պարզաբանումներից խուսափելու համար: Այս մասին գրում է Lenta.ru-ն` վկայակոչելով ամերիկյան գերատեսչության մամլո ասուլիսը:
Հաղորդագրությունում նաև ասվում է, որ այդ պայմանավորվածությունների շրջանակներում վարկային կազմակերպությունը համաձայնել է տվյալներ ներկայացնել ԱՄՆ-ից հաճախորդների մասին, ովքեր մտադիր են խուսափել հարկերից: