Երկուշաբթի օրը նյույորքյան բարերից մեկի տանիքին կոյոտ է զբոսնել, գրում է The New York Daily News-ը: «Հնարավոր է՝ նա ծարավ էր»,- ասվում է հոդվածում:
Քաղաքային բնակիչները ցնցվել են իրենց վայրի հարևանին տեսնելով, ով զբոսնելիս է եղել L.I.C. Bar-ի տանիքին: «Նա չի վճարել հաշիվը, այդ պատճառով էլ տանիքն է բարձրացել»,- կատակել է հաստատության սեփականատեր Բրայան Փորթերը:
«Ձեզ մի բան ասեմ՝ նա լավ կերակրված էր: Նա նիհար կոյոտ չէր, ինչպիսիք ես տեսել էի նախկինում»,- հայտարարել է բարի սեփականատերը:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը, սակայն կոյոտին բռնել նրանց չի հաջողել: