ԱՄՆ-ի աստղագետները Մերկուրիի մուգ գույնը բացատրել են դրա մակերևույթին ածխածնով հանքանյութերի մեծ քանակությամբ: Իրենց ուսումնասիրության արդյունքները հեղինակները հրապարակել են Nature Geoscience ամսագրում:
Գիտնականներին հետաքրքրել է, թե ինչու է Մերկուրին երեք անգամ ավելի քիչ լույս արտացոլում, քան Լուսնի նույնչափ տարածքը: Նախկինում մասնագետները դա բացատրել են մոլորակում երկաթի մեծ պարունակությամբ: Իսկ ահա նոր ուսումնասիրությունը Մերկուրիի ցածր լուսարձակությունը բացատրել է դրա մակերևույթին ածխածնի մեծ քանակությամբ: Այս տարրը, ինչպես ենթադրում են գիտնականները, մոլորակում հայտնվել է գիսաստղերի և աստերոիդների միջոցով:
Մերկուրին Արեգակին ամենամոտ, ինչպես նաև ամենափոքր և թեթև մոլորակն է համակարգում: Այն երկրից մոտավորապես 20 անգամ փոքր և թեթև է: Մոլորակի տարին 88 օր է տևում: Այն արբանյակներ չունի, իսկ իր ֆիզիկական բնութագրերով նման է Լուսնին: