Մադրիդի «Ռեալ»-ի գերմանացի կիսապաշտպան Սամի Խեդիրան կարող է դառնալ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ, վստահեցնում է Metro-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Աշխարհի 2014 թվականի չեմպիոնը կլքի «արքայական ակումբ»-ն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
27-ամյա կիսապաշտպանի տրանսֆերը գնելու հիմնական թեկնածուն համարվում էր գերմանական «Շալկե»-ն, սակայն, ըստ աղբյուրի` անձամբ Խեդիրան դեմ չէ հանդես գալ Անգլիայի Պրեմիեր լիգայում:
Հավելենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 17 հանդիպման: