Իրաքի ոստիկանության 500 աշխատակից ազատվել է աշխատանքից ծառայողական պարտականությունները չկատարելու պատճառով: Իրաքի Անբար գավառի ՆԳՆ բաժնի ղեկավար գեներալ Քազել էլ-Քահդաուի այս որոշման մասին հայտնել է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը:
Գեներալի հրամանով` Անբարի իրավապահ մարմինների շարքերից աշխատանքից հեռացվել են սպաներ և շարքային աշխատակիցներ, «ովքեր չեն կատարել իրենց անմիջական պարտականությունները և լքել են պաշտոնը ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) ահաբեկչական խմբավորման ներխուժման ժամանակ: Այդ նույն պատճառով հեռացվածների թվում են արտակարգ դրության վարչության մի քանի տասնյակ ներկայացուցիչներ, ովքեր մտնում են տեղի անվտանգության ուժերի կազմում»: