Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Լուկաս Սիլվան հայտարարել է, որ հանուն խաղային պրակտիկայի պատրաստ է վարձավճարով հանդես գալ այլ ակումբում, տեղեկացնում է Goal.com-ը:
«Անկեղծ ասած, ապշած մնացի, երբ իմացա «Պորտու»-ի կողմից հետաքրքրվածության մասին: Պայմանագիր եմ կնքել «Ռեալ»-ի հետ և պատրաստվում եմ մնալ Մադրիդում:
Ինձ արդեն հնարավորություն են տվել հանդես գալ թիմի մեկնարկային կազմում և ես վստահ եմ, որ համապատասխանում եմ այս ակումբի մակարդակին:
Սակայն խաղային պրակտիկայի բացակայության դեպքում վարձավճարով հանդես կգամ այլ ակումբում»,- հայտարարել է Լուկաս Սիլվան: