Saturday, 20 04 2024
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է

Բժիշկները կարծել են զինվորը «սաչոկություն» է անում, թողել են ցավերի մեջ անօգնական, որ մահանա

Վերաքննիչ քրեական դատարանում սկսվեց զինծառայող Վահե Հարությունյանի, զինվորական բժիշկներ Սուրեն Թադևոսյանի, Արսեն Աֆիյանի, Վարդգես Պողոսյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

2011 թվականի օգոստոսի 26-ին մահացած զինծառայող Աղասի Ա.-ի մահվան համար մեղադրվողների գործի քննությունը կատարվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Գործն ընդհանուր իրավասության դատարան մուտք է եղել 2012 թվականի օգոստոսի 22-ին: Անցել է մի քանի դատավորների ձեռքով:

2013 թվականի հոկտեմբերի 1-ին գործն անցել է դատավոր Անդրանիկ Մնացականյանի վարույթ: Այս դատավորն էլ գործի քննությունն ավարտել է, 2014 թվականի դեկտեմբերի 11-ին կայացրել է դատավճիռ, որը ներկայումս բողոքարկվում է վերաքննիչ քրեական դատարանում:

Զինվորը մահացել է 2011 թվականի օգոստոսին, արդեն 3 ու կես տարի է անցել, դեռ ուժի մեջ մտած դատական ակտ չկա, այս գործով դեռ հնարավոր չէ վերջնական եզրակացության հանգել զինվորի մահվան համար մեղավորների վերաբերյալ: Ավելին, գործից մաս է անջատված, ու դեռ քննություն է կատարվում՝ Աղասի Ա.-ի մահվան բոլոր հանգամանքները բացահայտելու ուղղությամբ:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ Աղասի Ա.-ի մահը վրա է հասել գլխուղեղի կենսականորեն կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարումից, գանգուղեղային փակ, բութ վնասվածք ստանալու հետևանքով:

Ընդհանուր իրավասության դատարանը եկել է եզրահանգման, որ 2011 թվականի օգոստոսի 26-ի գիշերը՝ ժամը 3-ն անց 15-ի սահմաններում շարքային Վահե Հարությունյանը գումարտակի շարահրապարակի մոտակայքում վիճաբանել է շարքային Աղասի Ա.-ի հետ՝ կապված վերջինիս կողմից զուգարանի մոտ գտնվող սալորենու տակ բնական կարիքները հոգալու վերաբերյալ խոսակցության հետ:

Հարությունյանը հարվածներ է հասցրել Աղասիին, այդ հարվածների արդյունքում, ըստ դատավճռի, տուժողին պատճառվել է գանգուղեղային ծանր վնասվածք:

Վահե Հարությունյանը, դատարանի եզրահանգմամբ, խախտել է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները և անձի առողջությանը դիտավորությամբ պատճառել է ծանր վնաս: Դատարանը Վահե Հարությունյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին և 112 հոդվածի 1-ին մասերով:

Դատարանը վաղեմության ժամկետն անցնելու հիմքով Վահե Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասով ազատել է քրեական պատասխանատվությունից, նրան պատասխանատվության է ենթարկել միայն 112 հոդվածի 1-ին մասով:

Երկրորդ ամբաստանյալը՝ Սուրեն Թադևոսյանը, զորամասի բուժկետի բժիշկն է եղել, կոչումով՝ բուժծառայության լեյտենանտ:

Երբ զորամասում Աղասի Ա.-ն վատացել է, նրան տեղափոխել են բուժկետ: Աղասին բուժկետ է ընդունվել օգոստոսի 26-ի ժամը 5-ն անց 30-ից 6-ի սահմաններում՝ «Ցնցումային համախտանիշ, անհայտ ծագման և ալկոհոլային թունավորում» նախնական ախտորոշմամբ:

Դատաբժշկական փորձաքննությամբ մահացած զինծառայողի օրգանիզմում սպիրտներ չեն հայտնաբերվել:

Աղասիի՝ բուժկետ ընդունվելու պահին հերթապահ բժիշկ Սուրեն Թադևոսյանը չի կատարել հանկարծակի հիվանդացած և բուժկետ ընդունված զինծառայողներին բուժօգնություն ցուցաբերելու՝ բուժկետի հերթապահ բժշկի պարտականությունները:

Պարբերաբար վատացող, անընդհատ փսխող և գիտակցությունը կորցնող Աղասիին սիմուլյանտություն անելու համար են կասկածել, անվանել են «սաչոկ» և բուժկետ ընդունվելու պահից մինչև ժամը 16-ն անց 30 րոպե նրան թողել են բուժկետի ընդունարանի հատակին դրված «տապչանի» վրա, որից ծանր վիճակում գտնվող զինվորը պարբերաբար ընկել է գետնին:
Դատարանը եզրակացրել է, որ Սուրեն Թադևոսյանը մեղավոր է ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասով:

Երրորդ ամբաստանյալը՝ Վարդգես Պողոսյանը, զորամասի բուժծառայության պետն է եղել, կոչումով՝ բուժծառայության ավագ լեյտենանտ:

Նա բուժկետ է հասել ժամը 16-ն անց 15-ի սահմաններում, երկու անգամ ապտակել ու «սաչոկ» է անվանել ընդունարանի տապչանին համարյա անգիտակից ընկած Աղասի Ա.-ին, մեկ անգամ էլ ոտքով հարվածել է Աղասիի կոնքային շրջանին: Հետո նոր կազմակերպել է Աղասիի տեղափոխումը հոսպիտալ:

Դատարանը եզրակացրել է, որ Վարդգես Պողոսյանը կատարել է իշխանազանցություն, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ բռնություն է գործադրել ստորադասի նկատմամբ, ինչն էական վնաս է հասցրել զինծառայության շահերին:

Դատարանը հաստատված է գնահատել Վարդգես Պողոսյանի մեղքը ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 2-րդ մասով:

Չորրորդ ամբաստանյալը՝ Արսեն Աֆիյանը, զորամասի բուժկետի ատամնաբույժն է եղել, կոչումով՝ բուժծառայության լեյտենանտ:

Աղասիին բուժկետ ընդունելու ժամանակ նա եղել է բուժկետում, որովհետև բնակվել է այնտեղ, չնայած արգելվում է որևէ մեկին բնակվել բուժկետում: Աֆիյանը ցավազրկող դեղամիջոցներ է ներարկել Աղասիին:

Ժամը 10-ն անց 30-ից Աղասիի վիճակը պարբերաբար վատացել է, մինչև ժամը 16-ն անց 30 րոպեն նա բարձիթողի և անօգնական վիճակում է եղել բուժկետի ընդունարանում:

Ժամը 17-ի սահմաններում վերջապես Աղասի Ա.-ին Աֆիյանի ուղեկցությամբ տեղափոխել են մոտակա հոսպիտալ, որտեղ ժամը 22-ն անց 25-ին զինծառայողը մահացել է ծանր գանգուղեղային տրամվայից, որն այդպես էլ չի ախտորոշվել, գլխուղեղի վնասվածքի հետ կապված բուժում նա չի ստացել:

Դատարանը եզրակացրել է, որ բուժկետի բժիշկ ատամնաբույժի պարտականությունների մեջ չէր մտնում բուժկետ ընդունված հիվանդի ախտորոշումը, նրա բուժումը՝ ոչ ատամնաբուժական առումով:

Ըստ դատարանի՝ Արսեն Աֆիյանի արարքում բացակայել է ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հանցակազմը:

Դատարանը ճանաչել և հռչակել է Արսեն Աֆիյանի անմեղությունը մեղսագրված արարքի համար:

Վահե Հարությունյանը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2011 թվականի սեպտեմբերի 2-ից:

Սուրեն Թադևոսյանը դատապարտվել է 3 տարի ազատազրկման: Այս պատժին հաշվակցվել է նախնական կալանքի տակ գտնվելու 5 ամիս 23 օրը: Թադևոսյանի նկատմամբ համաներում է կիրառվել, նա ազատվել է պատժի կրումից:

Վարդգես Պողոսյանը դատապարտվել է 2 տարի ազատազրկման: Հաշվակցվել է նախնական կալանքի տակ գտնվելու 6 ամիսը, համաներում է կիրառվել, Վարդգես Պողոսյանն ազատվել է պատժի կրումից:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել Վահե Հարությունյանի շահերի պաշտպան, փաստաբան Ապրեսյանը, մեղադրող Աղաբեկյանը, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Ի. Պետրոսյանը: Վերջինս չէր ներկայացել վերաքննիչ դատարան, խնդրել էր դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:

Վահե Հարությունյանի շահերի պաշտպան, փաստաբան Ապրեսյանը, հիմնավորելով իր բողոքը, նշեց, թե գործով ապացուցված չէ, որ իր պաշտպանյալը Աղասիին հարվածել է: Պաշտպանը նշեց, թե իր պաշտպանյալը չի ցանկանում ասել, թե ինչ պայմաններում է տվել նախնական ցուցմունք՝ նկարագրելով, որ հարվածներ է հասցրել տուժողին՝ ծառի տակ բնական կարիքները հոգալու պատճառով: Այնուհետև, ըստ պաշտպանի, գործով մոտ տասը վկա զինվորներին հավաքել են մի սենյակում, Վահե Հարությունյանին տարել են այդ սենյակ, ու նա նորից կրկնել է իր խոստովանական ցուցմունքը: Ապա վկաները նրա ներկայացրածը որպես ցուցմունք կրկնել են՝ ասելով, թե Վահեից են լսել, միայն չեն ասել, թե ինչ հանգամանքներում են լսել:

Այդ վկաների, ինչպես նաև իր պաշտպանյալի սկզբնական խոստովանական ցուցմունքները, ըստ պաշտպանի, օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցներ են, դրանք չեն կարող դրվել մեղադրանքի հիմքում:

Պաշտպանը նշեց, որ գործով հաստատվել է՝ տուժողի մարմնին եղել են վնասվածքներ, որոնք Վահե Հարությունյանը չի պատճառել: Դրա համար էլ գործից մաս է անջատվել, քննություն է կատարվում՝ տուժողի մահվան պատճառ դարձած՝ ծանր գանգուղեղային վնասվածքները հասցնողին գտնելու համար: Այսինքն՝ գործը լիարժեք բացահայտված չէ, ի՞նչ կլինի, եթե հայտնաբերվի իրական մեղավորը, ու պարզվի, որ Վահե Հարությունյանը պատիժ է կրել չարած հանցանքի համար:

Այնուամենայնիվ, պաշտպանը պատժի մասով ևս պահանջ էր ներառել իր բողոքում: Եթե վերաքննիչ դատարանը հաստատված կգնահատի, որ Վահե Հարությունյանը տուժողի առողջությանը ծանր վնաս է հասցրել, մեղավոր է ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, ապա պետք է հաշվի առնել, որ նշանակված պատիժը՝ 4 տարի 6 ամիս ազատազրկումը, ակնհայտ խիստ պատիժ է նրա համար:

Վահեն նախնական կալանք է կրում արդեն 3 տարի 7 ամիս: Դա տվյալ հոդվածի մասով նախատեսված լիարժեք պատիժ կարող է համարվել, հետևաբար պաշտպանը խնդրեց՝ պատժի մասով փոփոխել դատավճիռը, մեղմացնել սահմանված պատիժը՝ բավարարվելով Վահե Հարությունյանի կողմից կրած իրական պատժաչափով: Շուշիի կալանավայրի պայմաններում նախնական կալանքի տակ գտնվող երիտասարդը, պաշտպանի պնդմամբ, արդեն բավականաչափ պատիժ կրել է, կարող է ազատություն դուրս գալ: Պաշտպանը հիշեցրեց, որ Վահե Հարությունյանը զորակոչվել էր 2009 թվականին, դեպքի պահին նրան մնում էր ծառայել մոտ մեկուկես ամիս…

Վահե Հարությունյանը միացավ պաշտպանի բողոքին: Նա պնդեց, որ ինքն ընդհանրապես տուժողին չի խփել: Վահեն նկարագրեց, որ դեպքի պահին ինքը ժամապահ է եղել: Ճիշտ է, դեպքը ամռանն է տեղի ունեցել, բայց գիշերային հերթապահության ժամանակ ցուրտ է լինում, ժամապահը լինում է ծանր համազգեստով ու վերարկուով: Ինքը, այդպես հագնված, չէր կարող հարվածներ հասցնել տուժողին, առավել ևս, որ տուժողից ֆիզիկապես թույլ է եղել, տուժող Աղասին «պարապած տղա էր»:

Ամբաստանյալը չցանկացավ պատասխանել դատարանի հարցերին, թե ինչո՞ւ է տվել խոստովանական ցուցմունք, եթե տուժողին չի հարվածել, դեպքի մանրամասները ո՞ւմ կարող էին հայտնի լինել, նախաքննության ժամանակ իր նկատմամբ կիրառվե՞լ են արդյոք քննության խորթ մեթոդներ:

Վահեն ասաց, թե դեպքի պահի գիշերային անցուդարձի մասին ինքը ոչինչ չգիտի, ոչինչ չի տեսել, քանի որ ժամապահ է եղել, համակ ուշադրությամբ կրել է իր հերթապահությունը, ուշադրությունը չի շեղել՝ հանուն գումարտակի անվտանգության:

Մեղադրող դատախազ Աղաբեկյանը պնդեց իր բողոքը: Մեղադրողի կարծիքով՝ առաջին ատյանի դատարանը սխալ է թույլ տվել՝ Վահե Հարությունյանին մեղսագրված արարքներից մեկը վաղեմության ժամկետն անցնելու հիմքով կարճելով: Եթե ամբաստանյալը հանցանքների համակցությամբ է մեղավոր ճանաչվում, չի կարելի արարքներից մեկի նկատմամբ վաղեմության ժամկետ կիրառել՝ ըստ մեղադրողի:

Վահե Հարությունյանի նկատմամբ, մեղադրողի կարծիքով, ակնհայտ մեղմ պատիժ է նշանակվել:

Մեղադրողը միջնորդեց, որ վերաքննիչ դատարանը վերացնի վաղեմության ժամկետի կիրառումը, Վահե Հարությունյանին մեղավոր ճանաչի մեղսագրված երկու հանցավոր արարքների համար, նշանակված պատիժները լրիվ գումարելու սկզբունքով վերջնական պատիժ նշանակի 6 տարի ազատազրկումը:

Մեղադրողը բողոքարկեց նաև ատամնաբույժ Աֆիյանին արդարացնելու՝ առաջին ատյանի դատարանի եզրահանգումը:

Ըստ մեղադրողի՝ Աֆիյանը որպես բժիշկ՝ բուժկետ ընդունված զինվորին «ձևական» առաջին օգնություն է ցույց տվել, ներարկում է կատարել, Աֆիյանն է ուղեկցել զինվորին՝ ուշացումով հոսպիտալ տեղափոխելու ժամանակ: Աֆիյանն ուսանել է բժշկական համալսարանում, նա գիտելիքներ ուներ՝ բուժկետ դիմած զինվորին առաջին օգնություն ցույց տալու վերաբերյալ, նա բուժկետ դիմած հիվանդ զինվորին թողել է անօգնական վիճակում և պետք է պատասխան տա իրեն մեղսագրված հանցավոր արարքի կատարման համար:

Մեղադրողը միջնորդեց վերացնել Աֆիյանի արդարացման դատավճիռը, նրան մեղավոր ճանաչել , դատապարտել 2 տարի 6 ամիս ազատազրկման, նրա նկատմամբ համաներում կիրառել, ու նրան ազատել պատժի կրումից:

Վերաքննիչ դատարանում ամբաստանյալների կենսագրական տվյալները ճշտելիս պարզվեց, որ Սուրեն Թադևոսյանը շարունակում է ծառայությունը որպես մեկ այլ զորամասի բուժկետի բժիշկ, Վարդգես Պողոսյանը շարունակում է ծառայությունը որպես մեկ այլ զորամասի բուժկետի պետ:

Միայն արդարացված ատամնաբույժ Արսեն Աֆիյանն է մնացել առանց աշխատանքի, նա գտնվում է կադրերի տրամադրության տակ:

Առաջին ատյանի դատարանի դատավճռում ամրագրված չէր նաև, որ բուժկետի պետ Վարդգես Պողոսյանի խնամքին են նրա երկու անչափահաս երեխաները՝ 9 և 7 տարեկան, կինը չի աշխատում, Պողոսյանն ընտանիքի միակ կերակրողն է:

Հայտնի դարձավ, որ գործի քննության ընթացքում մահացել է տուժողի իրավահաջորդը, և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Ի. Պետրոսյանն իր անունից է վերաքննիչ բողոք բերել: Նա խնդրել է դատավճիռը բեկանել, գործն ուղարկել նույն ստորադաս դատարան՝ այլ կազմով նոր քննության:

Այս բողոքի հիմնավորումները վերաքննիչ դատարանում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը կներկայացնի հաջորդ դատական նիստին, եթե ներկայանա դատարան: Եթե չներկայանա, դատարանը ամբողջությամբ կհրապարակի այդ բողոքը, ապա կհնչեն բողոքների վերաբերյալ կողմերի պատասխանները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում