Մելանի Գրիֆֆիտի հետ ամուսնալուծությունը Անտոնիո Բանդերասի համար մեծ հիասթափություն չի եղել: Դերասանը մեկ անգամ չէ, որ ասել է, թե որքան ծանր է նախկին կնոջից բաժանվելը, սակայն կողքին երիտասարդ կնոջ առկայությունը իրականում զարդարում է կյանքը, գրում է Viva.ua-ը:
Օրերս դերասանը ժամանել է հայրենի Մալագա քաղաքը, որպեսզի մասնակցի Սուրբ Զատիկի ամենամյա տոնակատարությանը: Բանդերասին ուղեկցել է նրա սիրելին՝ Նիկոլ Քեմփելը, ով Անտոնիոյից 20 տարով փոքր է:
Բացի տոնակատարություններին մասնակցելուց, զույգը ռոմանտիկ երեկոների ժամանակ էլ է ունեցել: Հենց զբոսանքի ժամանակ էլ պապարացիները նկատել են Բանդերասին և Քեմփելին, ովքեր վայելել են իսպանական գավառի հիանալի երեկոն: